20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Գաղջ մթնոլորտից` ջրոլորտ. պատգամավորը շփոթվեց

Այսօր Ազգային ժողովում ավանդական ճեպարզրույցների ժամանակ լրագրողներն ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանից հետաքրքրվեցին, թե ինչ է կարծում՝ երկրում գաղջ մթնոլորտ կա, թե ոչ:

Հավհաննես Մարգարյանը շփոթվեց և չիմացավ՝ ինչ պատասխանել: ՛՛Գիտեք ինչ , ճիշտն ասած՛՛,-ասաց ու լռեց: Երբ լրագրողներից մեկը հումորով նետեց՝ ՛՛իսկ գաղջ ջրոլորտ՛՛, պատգամավորը ժպտաց.

՛՛ Պատասխանը հիսուն-հիսուն է: Ինչ վերաբերում է քաղաքական մթնոլորտին, ապա բոլորս պետք է մտածենք, որ մեր աշխատանքը հավուր պատշաճի պետք է անենք, որ ժողովրդի առջև ծառացած խնդիրները պետք է լուծենք: Սակայն օր օրի թանակացումները մեզանում միմիայն կնպաստեն ոչ թե ներգաղթին, այլ արտագաղթին՛՛:

Հարցին, թե ինչը կստիպի Մարգարյանին արտագաղթել ՀՀ-ից, նա պատասխանեց. ՛՛Երբ չկա հավատ, երբ չկա հույս , դա կստիպի՛՛: Մարգարյանն ասաց, որ  այդ հույսի ու հավատի բացակայությունն է նպաստել արտագաղթի մեծ չափերին:

Մարգարյանն ասաց, որ այն, որ իրենք կողմ են ”մարտի 1-ի” դեպքերի բացահայտմանը, սակայն քանի որ համաձայն չեն եղել ինչ-ինչ իրավական ձևակերպումների հետ, հանձնաժողովի մասին նախագծի քվեարկությանը չեն մասնակցել:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ