14 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

ՅՈՒՆԻՍԵՖ մանկական նվագախումբը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը նշվեցին Եվրոպայի օրը

Մայիսի 23-ին “Արամ Խաչատրյան” համերգասրահում ՅՈՒՆԻՍԵՖ մանկական նվագախումբը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը մեծ հանդիսավորությամբ նշվեցին Եվրոպայի օրը։

Համերգին ներկա էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, բարձրաստիճան հյուրեր։ Ներկաներին ողջունեցին և Եվրոպայի օրվա առթիվ շնորհավորեցին Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։

ՅՈՒՆԻՍԵՖ մանկական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ Եվրոպայի օրվան նվիրված համերգով իրենք հանդիսատեսին են փոխանցում Եվրամիության անդամ երկրների ստեղծագործությունները, որոնք դեռևս Հայաստանում չեն հնչել։ Նա նաև նկատեց, որ մարդկանց, պետություններին համախմբում է արվեստը։ Սերգեյ Սմբատյանը հատկանշական համարեց, որ Եվրոպայի օրվան նվիրված համերգին մասնակցում է ՅՈՒՆԻՍԵՖ մանկական նվագախումբը։

“Շատ ուրախ եմ, որ այս ամենը միավորում է արվեստը և ոչ թե քաղաքականությունը, ինչի մասին միշտ խոսում են։ Մանկական նվագախմբի երեխաները նոր են սկսում իրենց մասնագիտական ուղին, և նրանք ունեն բարձր պրոֆեսիոնալիզմ ու կատարողական վարպետություն, ինչը մեր կրթական համակարգի արդյունքն է”,- ասաց Սերգեյ Սմբատյանը՝ ավելացնելով, որ համերգի առաջին ստեղծագործությունը պրեմիերա է. այն խորվաթ կոմպոզիտորի կողմից գրվել է հատուկ այս համերգի համար։

ՅՈՒՆԻՍԵՖ մանկական նվագախումբը երեկոյի ընթացքում հանդիսատեսին ներկայացրեց Եվրոպական միության անդամ պետությունների ավանդական երաժշտության գեղեցիկ կատարումները։ Հնչեցին նաև հայ կոմպոզիտորների (Էդվարդ Միրզոյան, Արամ Խաչատրյան) ստեղծագործություններ։

Նշենք, որ ՅՈՒՆԻՍԵՖ մանկական կամերային նվագախումբը հիմնվել է Սերգեյ Սմբատյանի կողմից 2009 թվականին։ Նվագախումբը բազմաթիվ ելույթներով հանդես է եկել Հայաստանում և Եվրոպայում:

                                

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ