03 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

1.1 միլիարդ լրացուցիչ գումար հատկացված է բնակչության կենսամակարդակի ավելացմանը

Ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի՝ սոցիալական պաշտպանության ոլորտը եղել եւ լինելու է միշտ առաջնային: «Եթե հաջորդ տարվա բյուջեի նախագծում երեսուն միլիարդ պայմանական լրացուցիչ միջոց չի գտնվել կենսաթաշոկաների բարձրացման համար չի եղել»,- ասաց Ա. Ասատրյանը: Նախորդ տարի պայմանավորված էլեկտրաէներգիայի եւ գազի սակագնի բարձրացմամբ ինչպես հայտնի է կառավարությունը սոցիալապես անապահով ընտանիքներին որպես աջակցություն տրամադրեց հազարական դրամ, եւ քանի որ խոսվում է, որ առաջիկայում սակագների վերանայում լինի հնարավոր է կառավարությունը հատկացվող հազարական դրամները ետ վերցվեն:

«Ես նշեցի, որ հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծում 1.1 միլիարդ լրացուցիչ գումար հատկացված է բնակչության կենսամակարդակի ավելացմանը»,- ասաց ի պատասխան Արտեմ Ասատրյանը: Հարցին, թե նախորդ տարի քննարկվեց երիտասարդ ընտանիքներին առանց կանխավճարի բնակարանով ապահովելու ծրագիրը, որի վերաբերյալ առ այսօր նորություն չկա: Արդյոք կառավարությունը փոշմանել է: Ասատրյանն ասաց, թե այն եղել է, ոչ թե ծրագիր այլ պարզապես աշխատանքային քննարկում, որն էլ շարունակվում է:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ