15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նաիրա Զոհրաբյանը հիշեց մեծն ռեֆորմիստ Տիգրան Սարգսյանին

ԱԺ սոցիալական հարցերի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովներում  2017 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նիստին բարձրացրեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք ընդունված որոշման մասին, որով նախատեսված էր հանել 18 հազար գործազրկության նպաստը: «Ես ուզում եմ հիշեցնել մեծն ռեֆորմիստ Տիգրան Սարգսյանի կառավարության որոշումը, որով 18 հազար դրամ գործազրկության նպաստը հանեց:

Այն հետագայում պետք է տրվեր ինչ-որ գործակալությունների՝ ուսուցում կազմակերպելու, այնուհետ ծրագրի մասնակիցներին աշխատանքով ապահովելու համար: Արդեն մի քանի տարի անցել է այդ ծրագրից, քանի՞ գործազուրկ է ուսուցանել այդ կենտրոնում և քանիսն աշխատանք են ստացել»,- հարցրեց Զոհրաբյանը: Նա առաջարկեց տվյալ կենտրոններից կոնտակտներ տրամադրել, որպեսզի պատգամավորները հնարավորություն ունենան ծանոթանալու դրանց աշխատանքի արդյունավետությանը: Պատգամավորը նաև հետաքրքրվեց որդեգրված երեխաներից: Նա սոցապնախարարին խնդրեց տեղեկացնել, թե քանի մարդ է որդեգրվել Հայաստանում և քանիսին են օտարերկրացիներ որդեգրել, և արդյո՞ք կապը պահվում է որդեգրած ընտանիքների հետ: Սոցապնախարար Արտեմ Ասատրյանը պատասխանեց, թե մասնագիտական ուսուցման ծրագրին 2015 թվականին մասնակցել է 969 անձ, որոնց 87,2% դարձել է կայուն զբաղված: Ինչ վերաբերվում է երեխաների որդեգրմանն, ապա նախարարը պատասխանեց, որ օտարերկրացիների կողմից երեխաների որդեգրման գործընթացը վերահսկում է Արդարադատության նախարարությունը: Իսկ որդեգրվածների թվի վերաբերյալ տվյաներ նախարարը չուներ ձեռքի տակ և խոստացավ լրացուցիչ տեղեկացնել Զոհրաբյանին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ