09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԱՄՆ դեսպանից հարցնում ես, որ ինչ անես

Աժ պատգամավոր Աղվան Վարդանյանը խորհրդարանում գազի սակագնի վերաբերյալ քննարկում-լսումների ժամանակ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից հարցրեց, թե ինչ կապ ունի ԱՄՆ դեսպանը գազի սակագնի հետ: “Նա տեսակետ է հայտնել, արդյոք տեղի՞ն է “,-հարցրեց պատգամավորը:

Նախարարը ժպիտով պատասխանեց, որ հարցը ճիշտ կլիներ ուղղել այդ լրագրողին: “Լրագրողներն են հացրել դեսպանից, չգիտեմ, բայց նա կապ չունի”,-ասաց նախարարը:

Հիշեցնենք, դեսպանը երեկ լրագրողներին ասել էր. ՛՛Գրեթե բոլոր երկրներում կան էներգետիկ անվտանգության խնդիրներ և Հայաստանն էլ բացառություն չէ և ցանկացած երկրի կառավարություն աշխատում է այս խնդիրների շուրջ, որպեսզի բազմազան հնարավորություններ ունենա` դիվերսիկացվի և կարողանա ապահովվել բնակչության պահանջարկը՛՛:

Դեսպան հավելել էր, որ Հայաստանում գազի թանկացման հետ կապված մեկնաբանություններ դեսպանը չի պատրաստվում անել` ասելով, որ սա Հայաստանի և Ռուսաստանի իրավասությունների տիրույթում է:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ