25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՐԱՏԱՊ. Ազգային ժողովում մեկնարկեց քննարկումը. ելքը ռուսական գազն է /վիդեո/

Ազգային ժողովի նիստի ավարտից հետո մեկնարկեց գազի սակագնի վերաբերյալ քննարկումը, որին մասնակցում են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, նախարարները, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը եւ այլք: Նիստը պիտի դռնփակ լիներ, բայց մեկնարկից առաջ հայտարարվեց, որ դռնբաց է:

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ներկայացնում է իրավիճակը: 

Ըստ նախարարի, 2006 թվականից մինչեւ օրս ամեն օր փոխվում են գազի գները:  Տենդենցը այնպիսին է, որ գները  աճում են: Չկա մի էներգիակիր, որի գները աճ չապրեն աշխարհում: Նախարարի խոսքով՝ ռուսական կողմի հետ բանակցությունների ընթացքում եկան այն եզրակացության, որ 189 դոլար պիտի լինի գինը սահմանի վրա:

Ռուսական կողմը ընդունեց եւ Հայաստանը  կարողացավ  հասնել նրան, որ դարձավ “Գազպրոմի” ցածր գնորդը: “Եթե  մեկը տիրապետում է այլ թվի, թող ասի, ես կբացատրեմ”,-ասաց նախարարը: 

Ըստ նախարարի,  այն գինը, որ բանկացությունների սկզբում թելադրում էր  ռուսական կողմը, բավական բարձր էր: Տարածաշրջանի համեմատ բարձր չէր, սակայն Հայաստանի տնտեսության համար բավական բարձր թիվ էր: Այստեղ նաեւ մեծ աշխատանք կատարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Այսօր էլ բանակցությունները շարունակվում են, եւ որպես սուբսիդավորման կողմ կլինի նաեւ “ՀայՌուսգազարդը”: Այս ընկերությունը ՛՛Գազպրոմի՛՛ բաժնետեր է: Սա, ըստ նախարարի, արվում է, որպեսզի  պետբյուջեի վրա լրացուցիչ բեռ չավելանա:

Ինչ վերաբերում է Իրանից գազ ներկրելուն, ապա Իրան-Հայաստան գազատարի տրամաչափը հնարավորություն է տալիս տարեկան 2.3-2.4 մլրդ խմ գազ ներկրել, այն դեպքում, երբ մեր տարեկան պահանջարկի ծավալը կազմում է 1.7  մլրդ խմ:

՛՛Այդ գազատարն ամբողջովին հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում Հայաստանի ներքին պահանջարկը բավարարելու, մի բան էլ ավելի: Սակայն Իրանը բավականին բարձր՝ 335 դոլարով է գազը վաճառում Թուրքիային, հաջորդ տարի վաճառքի գինը բարձրանալու է: Քանի որ Թուրքիայի ծավալները մեծ են, անմիջապես խնդիր կլինի”,-ասաց նախարարը՝ ավելացնելով, որ  Իրանը մեզ էժան գազ չի տրամադրի:

Միակ տարբերակը ռուսական գազն է: “Կրկնում եմ, բանակցությունները շարունակվում են, որպեսզի  հնարավորինս մեղմվի Հայաստանի սպառողների համար գազի գինը”,-ասաց նախարարը:

Գազի  որակի մասին խոսելով՝ նախարարն ասաց, որ բանակցությունների ընթացքում նաեւ կալորիականության հարցն է քննարկվել. որոշել են խստացնել, որպեսզի որակյալ գազ մատակարարվի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ