22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սահմանադրական դատարանը կրկին դժգոհ է

Սահմանադրական դատարանը կրկին դժգոհ է իրեն հատկցվող բյուջեից: Աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանն այսօր խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ դժգոհեց, որ հաջորդ տարվա պետական բյուջեով ՍԴ բյուջեն կրճատվել է 33 միլիոն դրամով:

Առուշան Հակոբյանի խոսքով՝ պետական բյուջեի նախագծով զրոյացվել են ՍԴ ընթացիկ ծախսերը, ինչն անտրամաբանական է:

«Դուք բոլորդ ծանոթ եք շենքի վիճակին, 90-ականների շենք է, 22 տարի վերանորոգում չենք կատարել, հիմա ընթացիկ ծախսերն են կրճատվում, և դա զարմանալի է: Ստացվում է, որ մի ապակի կոտրվի, մենք պետք է գնանք գնենք: Բայց ընթացիկ ծախսերը պահելը օրենքի պահանջ է, որ ՍԴ-ն ինքն է տնօրինում իր բյուջեն, ոչ թե ամեն ինչի համար պետք է դիմի կառավարությանը»,- նշեց Առուշան Հակոբյանը:
ՍԴ աշխատակազմի ղեկավարը դժգոհեց նաև, որ էներգետիկ ծախսերի մասով էլ է կրճատում նախատեսված, և դա էլ պետք է վերանայել:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ