08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Արցախում շարունակվում են ռազմական ուսումնարանի կառուցման աշխատանքները /ֆոտո/

Արցախի անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակներում շարունակվում են հայազգի լեգենդար զորավարներ Ա.Սուվորովի եւ Վ.Մադաթովի անվան ռազմական ուսումնարանի կառուցման աշխատանքները: Դրանք համակարգում է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը:

ՈՒսումնարանի ստեղծման գաղափարը պատկանում է բարերար Լեւոն Հայրապետյանին, ով ծագումով արցախյան Վանք գյուղից է: Հենց նա էլ ստանձնել է ծրագրի ֆինանսավորումը:

Ապագա ուսումնարանի սաները զինվորական կրթություն կստանան դպրոցահասակ տարիքից: Նման ուսումնարանների փորձ կա Ռուսաստանում, ինչպես նաեւ Ֆրանսիայում ու ԱՄՆ-ում: Այժմ ծրագրի իրականացման կոմիտեի նպատակն է փոխառել արտերկրի փորձը, ինչի համար ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ:

Սուվորովի եւ Մադաթովի անվան ռազմական ուսումնարանը համապատասխանելու է բոլոր արդիական միջազգային նորմերին ու չափանիշներին: Նախագծի համաձայն, ռազմական ու կենցաղային մասնաշենքերից բացի, ուսումնարանը կունենա հանդիսությունների մեծ սրահ, ֆուտբոլի դաշտ տրիբունաներով, հարթակներ բռնցքամարտի, ըմբշամարտի ու ծանրամարտի համար, բասկետբոլի, վոլեյբոլի դաշտեր եւ թենիսի հարթակ, ինչպես նաեւ մրգատու այգի ու ծաղկանոց:

 

“Արցախում Սուվորովի եւ Մադաթովի անվան ռազմական ուսումնարան” ծրագրի իրականացման կոմիտեի մամուլի կենտրոն

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ