«Մաշան եւ արջը» ճանաչվել է երեխայի հոգեկան աշխարհի համար ամենավտանգավոր մուլտֆիլմը
Ռուս գիտնականները ուսումնասիրություններ են արել՝ պարզելու համար, թե որ մուլտֆիլմերն են բացասական ազդեցություն թողնում երեխայի հոգեկան աշխարհի վրա։ Գիտնականները եզրահանգել են, որ ամենավտանգավոր ազդեցություն երեխաների վրա թողնում է ճանաչված ու շատ փոքրիկների կողմից սիրված «Մաշան եւ արջը» մուլտֆիլմը։
Նրանք գտնում են, որ մուլտֆիլմի գլխավոր հերոսուհին իրեն միշտ վատ է պահում, կամակորություններ անում, ինչ մտքով անցնում է, անում է։ Իսկ նման պահվածքն ու անպատժելիությունը վատ է անդրադառնում փոքրիկների վրա։
Վտանգավոր մուլտֆիլմերի ցանկում երկրորդ տեղում, ըստ ռուս գիտնականների, ամերիկյան «Հրեշ Հայ» մուլտֆիլմն է, երրորդ տեղում՝ «Սփունգ Բոբ»-ը։