22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մեկ արագաչափի արժեքը 11 հազար եվրո է

Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը փոխոստիականապետ Վարդան Եղիազարյանից հետաքրքրվեց արագաչափերից, ինչի մասին փոխոստիկանապետն ասաց, որ արագաչափերի հետ կապված պայմանագիրը գործում է մինչև 2036 թվականը, ու դրա շրջանակներում որոշակի պայմանավորվածություններ ունեն: Արագաչափերի գործարկումը, նրա տեղեկացմամբ, նվազեցրել է ճանապարահատրանսպորտային պատահարների թիվը: Փոխոստիկանապետի խոսքով՝  նվազում է յուրաքանչյուր արագաչափի վրա ընկող գումարները, ինչպես նաև տուգանքներն ամեն տարի:

Ամսական որոշումների միջին թիվը 2014-ին եղել է 410, 2015-ին՝ 268, 2016-ին՝ 254:

Ինչ վերաբերում է հարցին, թե որքան արժե մեկ արագաչափն, ապա ոստիկանության աշխատակիցը նշեց՝ մոտ 11 հազար եվրո:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ