Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյանը զգուշացնում է
![](https://henaran.am/wp-content/uploads/2016/10/12814330_1076112602451988_3398178394023421689_n.jpg)
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը զգուշացնում է.
«Նորից ու նորից հիշեցնում ենք, վաղը շատ զգույշ կլինեք, մարզեր կերթևեկեք բացառապես ձմեռային անվադողերով և խիստ անհրաժեշտության դեպքում, սպասվող ձյունը առանձին հատվածներում շատ ինտենսիվ է լինելու, էլ չեմ ասում բուքը, որի ժամանակ տեսանելիությունը կտրուկ նվազում է: Ձյուն կանխատեսվում է Շիրակ, Լոռի, Արագածոտնի լեռներ, Կոտայք, Գեղարքունիք, Վայոց ձորի լեռներ, Տավուշի և Սյունիքի նախալեռներ հատվածներում»: