01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Կալանավորվեց

1000 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու պահին ձերբակալված Իշխան Բարսեղյանը հոկտեմբերի 29-ին երկու ամսով կալանավորվել է: Այս մասին  Հայտնում է  Իշխան Բարսեղյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութ էր տարածել, որ Իշխան Բարսեղյանը հոկտեմբերի 31-ին նշանակված նիստով ինչ որ որոշում կայացնելու համար քաղաքացուց գումար է վերցնում:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ այդ օրը Բարսեղյանն ուներ սեփականության իրավունք ճանաչելու, գույքը տիրազուրկ ճանաչելու եւ ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու եւ Սերյոժա Լեւոնի Ղազարյանին անգործունակ ճանաչելու վերաբերյալ նիստեր: Թե կոնկրետ որ գործով էր Բարսեղյանը կաշառք վերցնում, հայտնի չէ:

Նշենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ