04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Ո՞վ է ստացել հորքուր-մորքուրի թոշակները. Խաչիկյանը դատարանում է/վիդեո/

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում շարունակվում է  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ ծառայության 12 անձանց դատաքննությունը: Այս փուլում դատարանը հարցաքննում է  վկաներին:

Հիշեցնենք, ըստ մեղադրանքի` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը ծառայության մի շարք պաշտոնատար եւ պատասխանատու անձանց հետ, կազմակերպված խմբով, 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը յուրացրել են ընդհանուր առմամբ ՝ 260.956.681 դրամի կենսաթոշակ։

Սրանից բացի, Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29.000.000 ՀՀ դրամ գումար:

 Դատարան ներկայացած վկաները պատմեցին, որ իրենց մտերիմների թոշակները իրենք չեն ստացել եւ տեղյակ չեն, թե ով է ստացել: “Պոչտալյոնը բերում էր թոշակը տուն, հորքուրիս  ամուսնու թոշակը, ասացի ստեղ չի, հետ տարան: Ես իրանց տանն էի ապրում”,-ասաց տիկին Ռոզան: Նա չի էլ դիմել սոցապահավության բաժանմունք ճշտելու, թե ինչ եղավ կենսաթոշակը: 2010-ին նրանք վերադարձել են Հայաստան ու նորից մեկնել արտերկիր:

Պատասխանելով պաշտպանական կողմի հարցերին՝ վկան ասաց, որ այդ ժամանակ թոշակների մասին խոսք չի գնացել:

Վկա Նաիրա Նիկողոսյանն ասաց, որ իր տատիկը 1999թ-ից Գերմանիայում է:”Տատս պայմանավորվել ա, որ թոշակը կուտակվի իր մահից հետո մամաս ստանա: Էդպես ա տատս ասել”,-ասաց Նաիրան՝ ավելացնելով, որ ստեղ ոչ մի հարազատ չունի: “Տատիկս այս տարիներին Հայաստան չի եկել”,-ասաց վկան՝ պատասխանելով պաշտպանի հարցին, թե չգիտի տատիկի կոնկրետ հասցեն:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ