07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պահանջում են դադարեցնել Օսկանյանի դեմ էժանագին և թունոտ հակագովազդը

“Պահանջում ենք դադարեցնել Վարդան Օսկանյանի քաղաքական հետապնդումը” քաղաքացիական նախաձեռնությունը խստորեն դատապարտում է իշխանությունների կողմից իրենց սպասավորների միջոցով Վարդան Օսկանյանի դեմ սանձազերծած տեղեկատվական արշավը:

Էժանագին և թունոտ հակագովազդը վերջին օրերին հասել է այնպիսի մակարդակի, որ, թերևս, կարելի է համեմատել այն խորհրդային տարիներին այլախոհների դեմ մղված քարոզչության հետ:

Քաղաքացիական նախաձեռնությունը ցավում է, որ հայրենի նժդեհապաշտ իշխանությունները, հանուն իրենց ճղճիմ նպատակների իրակացման, պատրաստ են արատավորել սեփական երկրի պատիվը՝ վերադարձնելով այն ոչ վաղ անցյալի վատագույն ավանդույթների գիրկը:

Նախաձեռնությունը ստիպված է ևս մեկ մեջբերում անել Գարեգին Նժդեհից. “Հայերի մեղքերն ավելի են նպաստել Հայաստանի կործանմանը, քան ժամանակ առ ժամանակ մեր երկիր ներխուժող թշնամիները”: Կարծում ենք, որ ժամանակ առ ժամանակ արժե դասեր քաղել այն մարդկանց խոսքերից, ում, թեկուզ ձևականորեն, բայց պաշտում ես:

“Պահանջում ենք դադարեցնել Վարդան Օսկանյանի քաղաքական հետապնդումը” քաղաքացիական նախաձեռնություն

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ