Սեյրան Օհանյանը բանակցում է. Ժամանակ
Թերթի տեղեկություններով՝ օրերս հանդիպել են նախկին պաշտպանության նախարար, նորաստեղծ «Երրորդ հանրապետությունե կուսակցության ապագա ղեկավար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը։ Հանդիպումը նվիրված է եղել Վիկտոր Դալլաքյանի նորաստեղծ կուսակցությանը, կուսակցության գործունեության թույլատրելիի եւ անթույլատրելիի սահմանները որոշելուն։
Արմեն Գեւորգյանը ուրվագծել է այն սահմանը, որը իշխանության համար համարվելու է թույլատրելի։ Նկատենք, որ բանակցությունները վարում է Սեյրան Օհանյանը, քանի որ իշխանությունները Վիկտոր Դալլաքյանին այս պահին համարում են ոչ ադեկվատ, իսկ Սեյրան Օհանյանն այդ իմաստով իշխանության համար ցանկալի ֆիգուր է Նման կարգի հարցեր քննարկելու։
Ի դեպ, թերթի տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ Սեյրան Օհանյանին կրկին զգուշացվել է չհատել թույլատրելիի սահմանը, այլապես թե իր եւ թե Դալլաքյանի վերաբերյալ ոչ թե տեղեկություններ ի հայտ կգան ասզպարեզ, այլ փաստական նկարահանումներ, այն մասին, թե ինչպես են վերջիններս մինչեւ վերջին պահը գովերգել իշխանությանն ու քծնվել Սերժ Սարգսյանին։ Կարելի է ասել, որ կուսակցության ստեղծման նախնական փուլում Վիկտոր Դալլաքյան-Աեյրան Օհանյան տանդեմը բաց առճակատման չի գնա իշխանության դեմ եւ կհարմարվի Բաղրամյան 26– ից իջեցվող շաբլոնին։
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: