08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ոճրագործները աջակցություն էին ստացել դրսից. Գալուստ Սահակյանը՝ հոկտեմբերի 27-ի մասին

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր  խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հիշեց  17 տարի առաջ այս օրը տեղի ունեցած ոճրագործությունը՝ նշելով. «Հետաքրքիրն այն էր, որ ամբողջ դահլիճն առաջին պահին մտածեց, որ ինչ-որ հումոր են անում, այդպես էր, մի քանի րոպե եղավ այն, ինչի մասին գիտեք»:

ԱԺ նախագահը շեշտեց՝ Հոկտեմբերի 27-ի  ողբերգությունը մեր ազգի համար դժվար և դաժան հարված էր:

Գալուստ Սահակյանը նշեց՝  նրանք, ովքեր մասնակցեցին այդ ոճրագործության իրականացմանը,  բոլորն էլ կալանավորված են և կրում են իրենց պատիժը:

«Մտածում եմ, որ ինչ-որ տեղից կարողացել են ինչ-որ բան կազմակերպել»,- ասաց ԱԺ նախագաը: Լրագրողների հարցին՝ ստացվում է՝ ոճրագործները դրսի՞ց են աջակցություն ուենցել, Գ. Սահակյանն արձագանքեց. «Բնականաբար, չեմ կարծում, որ հայերի միջից նման բան հնարավոր էր անել»:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ