23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Գրիգորիչը սրանից հետո Վահանին դասում է ”լավերի” շարքը /վիդեո/

”Որովհետև ժողովուրդն ամեն ինչ մեզանից է պահանջում, մեզ էլ քննադատում է, բայց մեզ է ընտրում, եթե մեզանից լավը լիներ, ուրեմն նրան կընտրեին”,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում իր հայտնի միտքը կրկնեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` մեկնաբանելով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանին, ով ասել էր.

՛՛ ՛՛Հանրապետական՛՛ կուսակցության  մեծ գաղափարախոս Գալուստ Գրիգորիչն ասաց, որ մեզնից լավը չկա, հավանաբար, կառավարությունն այս խոսքերը լուրջ է ընդունել: Դա կլասիկ գրիգորիչական շուլուխ է եղել, դու չեք ամենալավը, դուք պիտի մեզ ապացուցեք, որ դուք ամենավատը չեք՛՛,-ասել էր Հովհաննիսյանը:

Գալուստ Սահակյանն էլ ասաց, որ այս արտահայտությունից հետո Վահան Հովհաննիսյանին ևս ընդգրկել է ”լավերի” շարքում:

”Վահան Հովհաննիսյանի այդ արտահայտությունից հետո անմիջապես համաձայնեցի, որ իրեն էլ լավերի մեջ գցեմ”,-կատակեց:

Երբ Գալուստ Գրիգորիչի որոշումը փոխանցեցինք Վահան Հովհաննիսյանին, ժպտաց.

”Ես լավերի մեջ ընդգրկվում եմ առանց Գալուստ Գրիգորիչի որոշման, շնորհակալ եմ, իհարկե, բայց ես լավերի մեջ տեղավորվում եմ լրիվ այլ չափորոշիչներով, քան իր որոշումն է: Թեև շնորհակալ եմ բարի վերաբերմունքի  համար”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ