26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նաիրիենք իրենց եղբայրներով դրսերում էին պատրաստվել. Մանվել Գրիգորյան (վիդեո)

ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը համոզված է` հոկտեմբերի 27-ին կայացած ոճրագործությունը բացահայտված է: Այսօր գեներալը Եռաբլուր պանթեոնում էր ԵԿՄ մյուս անդամների ուղեկցությամբ, ծաղիկ դրեց սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին: Լրագրողների հետ զրույցում Մանվել Գրիգորյանը հիշեց, որ Վազգեն Սարգսյանը միշտ առաջիններից էր, նրա ավանդը բանակաշինության գործում մոռանալ երբեք չի կարելի:

«Թշնամու ձեռի գործ էր, որ վնասեցին մեզ, մեր անկախությանը»,-հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին ասաց նա, ապա հավելեց. «Վազգենին ֆիզիկապես սպանեցին, հոգեպես չէին կարող սպանել: Մեր պետականությունն էին ուզում սպանել»:

Նա ոճրագործությունը համարեց թշնամիների գաղափար:

Հիշեցնենք, որ 17 տարի առաջ` հոկտեմբերի 27-ին, ոճրագործների խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեցին Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ և դիմահար կրակոցներով սպանեցին կառավարության եւ խորհրդարանի անդամներին:

Ահաբեկչության զոհ դարձան երկրի վարչապետ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ