Համանախագահները գալիս են
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 22-23-ին կայցելեն տարածաշրջան: Ինչպես հաղորդում է “APA” գործակալությունը` վկայակոչելով ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորին, համանախագահներն այցը կսկսեն Բաքվից, որտեղ կհանդիպեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Մայիսի 23-ին համանախագահները կժամանեն Երեւան:
Ժակ Ֆորը նշել է, որ այս անգամ իրենք չեն այցելի Լեռնային Ղարաբաղ: “Դա կարճ ուղեւորություն կլինի Երեւան եւ Բաքու, որի ընթացքում մենք 2 երկրների ղեկավարների հետ կքննարկենք Կրակովում կայացած նախարարների հանդիպումը”,-նշել է Ժակ Ֆորը:
Նշենք, որ մայիսի 17-ին Կրակովում կայացավ հերթական հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որի ընթացքում նրանք քննարկել են մի շարք քայլեր` ուղղված վստահության ամրապնդմանը: