06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ազատամարտիկի ընտանիքում 12-րդ երեխան ծնվեց /վիդեո/

‘’ Արաբո” ջոկատի ազատամարտիկ Գագիկ Հովհաննիսյանի կինը` Արմենուհի Մանուկյանը այսօր լույս աշխարհ է բերել իր 12-րդ երեխային:

Henaran.am-ը այսօր Էրեբունու ծննդատանը շտապեց շնորհավորել բազմազավակ ընտանիքին: Հենց այստեղ էլ մենք հնարավորություն ունեցանք Հովհաննիսյանների հետ ապրել նրանց երջանկությունը:

Չնայած Գագիկը միշտ երազել է 12 տղա ունենալու մասին, սակայն առայժմ ունի 7 տղա և 5 աղջիկ: Նրա տղաներից 3-ը արդեն կատարել են իրենց պարտքը հայոց բանակում:

Նորածին աղջկան Անահիտ են անվանակոչել:  Նորածնի մայրը`Արմենուհին  չի բողոքում իր ճակատագրից: Հասցրել է որդի ամուսնացնել և սեփական երեխաներից բացի վայելել նաև թոռնիկ ունենալու բերկրանքը.

” Թոռնիկիս կողքին ինձ տատիկ եմ զգում, բալիկիս կողքին մայրիկ եմ: 16 տարեկանից ամուսնացել եմ ու նվիրվել ամուսնուս և ընտանիքիս: Երբեք չեմ աշխատել` հազիվ հասցրել եմ մտածել երեխաներիս հագցնելու և կերակրելու մասին:

Հոգսերը շատ են, մենք ապրում ենք Հայաստանում, որտեղ 2-3 երեխա պահելն արդեն շատ դժվար է: Կառավարության կողմից, որպես բազմազավակ որևէ օգնություն երբեք չենք ստացել: Պատկերացրեք 12 երեխա ունեմ գոնե մի գրքույկ կամ պարգևատրում չեմ ստացել: Ոչ ոք չի շահագրգռում մայրիկներին, որ շատ երեխաներ ունենան` ազգը շատանա”: Ավագ որդին 24 տարեկան է, տասնմեկերորդը 7 տարեկան:

Արմենուհին չի բացառում որ կարող է էլի երեխա ունենալ : Նա  իրականացրել է մեծ ընտանիք ունենալու իր եւ ամուսնու համատեղ երազանքը:

12 երեխա լույս աշխարհ բերած` Արմենուհի Մանուկյանի հետ զրույց ամբողջությամբ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ