Դեռ մի բան էլ չմահացած՝ ունեցածը բաժանում են իրար մեջ. պատգամավորը՝ տնտեությունից
«Իհարկե, ես կամ գործարարության մեջ, չեմ թաքցնում, ճիշտ է երկրորդական խնդիր էՙ զբաղվում եմ, թե չեմ զբաղվում, բայց ասեմ, որ եթե այսօր կառավարությունն, ինչ-որ ասում է, կատարի, լավ կլինի»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա: Ըստ Ախոյանիՙ Հայաստանի տնտեսությունը հիվանդ է, որին բուժելու փոխարեն, դեռ մի բան էլ չմահացած, ունեցածը բաժանում են իրար մեջ: «Այսօր մեր տնտեսությունը նույն վիճակի մեջ է, բավական ծանր է: Գործարար հատվածը գտնվում է վակումի մեջ, որը բացի համաշխարահային ճգնաժամը նաև ներքին հարցերով է պայմանավորված»,-ասաց նա:
Պատգամավորը կարծում է, որ որոշակի միջոցներ պետք է ձեռք առնել, որպեսզի պարտավարությունները չկատարող և հարկային մարմիններին և բանկերին պարտք ընկերություններին հնարավորություն տան, որպեսզի առողջանան: «Պետք է դադարեցնել բոլոր տիպի հետապնդումները, տույժ-տուգանքները»,-ասաց նա: Հարցին, թե հաշվի առնելով վարչապետի բիզնեսին աջակցելու մոտեցումները, պատգամավորները հնարավոր է այլևս չցանկանան գալ խորհրդարան, որպեսզի իրենց բիզնեսը չխլեն, Ախոյանը պատասխանեց. «Եթե այդպես եք ձևակերպում, որ պատգամավոր են դարձել, որ իրենց բիզնեսը չխլեն, կամ պահպանեն, ցավում եմ»: Պատգամավորը սեփական օրինակը բերեց, թե ինքը ինչպես է աշխատում, իր հնարավորություների մաքսիմում չափով, թեև դրանք հիմնականում «անդրկուլիսյան աշխատանք» են: