ՀՀԿ-ը չի հարգում սեփական խոսքը. Լևոն Զուրաբյան
Այսօր Ազգային ժողովում ելույթների ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ Կոնգրեսը հանձն էր առել ստեղծել մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով, սակայն ՀՀԿ-ն խափանեց այդ ծրագիրը: Զուրաբյանը նշեց, որ նրանք, ովքեր երեկ դեմ են քվեարկել հանձնաժողով ստեղծելու նախագծին, պատասխանատվություն են կրում մարտի մեկի դեպքերի համար:
Պատգամավորը հայտարարեց, որ սա միակ դեպքն էր, երբ ՀԱԿ-ն ու ՀՀԿ-ը Ազգային ժողովում կարողացան համաձայնության գալ որևէ հարցի շուրջ: ՛՛Սակայն ՀՀԿ-ի պահվածքը ցույց տվեց, որ մենք գործ ունենք սեփական խոսքը չհարգող մի քաղաքական ուժի հետ: Նա խաբեց ամբողջ հանրությանը, ՀՀԿ-ն ևս մեկ անգամ ցույց տվեց, որ նրա հետ որևէ բանակցություն հնարավոր չէ՛՛,-շեշտեց Զուրաբյանը: