Զույգն ամուսնալուծվել է հարսանիքից 2 ժամ անց /ֆոտո/
Սաուդյան Արաբիայում ամուսնական զույգի համատեղ կյանքը տեւել է ընդամենը 2 ժամ։ Հարսանիքից 2 ժամ անց փեսան ամուսնալուծության է դիմել՝ իմանալով, որ հարսը գրանցված է սոցիալական կայքերում։
Աղջկա եղբայրը պատմել է, որ զույգի ամուսնական պայմանագրում կետ է եղել, համաձայն որի՝ հարսը պետք է գրանցված չլիներ սոցկայքերում ու այնտեղ նկարներ չտեղադրեր, այնինչ հարսը հարսանիքի ժամանակ Թվիթերում հարսանեկան նկար է տեղադրել։
«Ցավոք, քույրս խախտել է ամուսնական պայմանագիրը, ինչը վատ հետեւանքներ առաջացրեց»,- ասել է նա։