10 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

Նիկոլը ե՞րբա ճիշտ բան ասել, որ հիմա ասի. Ս. Ալեքսանյանն՝ իր դեմ մեղադրանքներից

«Ի՞նչ մեղադրանքններ, խի՞ պետքա ինձ հետ կապվի որ: Նիկոլը ե՞րբա ճիշտ բան ասել, որ հիմա ասի»,-Ազգային ժողովում լրագրողի հարցին, թե ինչպես է մեկնաբանում իր հասցեին ուղղված մեղադրանքները, թե ուղղակի կապ ունի Ձկնկուլ մականվամբ Արմեն Իսլայելյանի սպանության մեջ, այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:
Հարցին, թե հնարավոր է այս սպանությամբ իր «գլխին սարքում են», նա նշեց. «Այ ցավդ տանեմ, հավես չունեմ»: Ալեքսանյանը պնդեց, թե ինքը Արմեն Իրայելյան անունով գործընկեր չի ունեցել:
Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Արմեն Իսրայելյանի սպանության հետքերը բերում են Ազգային ժողով: Նշենք, որ Իսրայելյանն ավելի վաղ հանդես էր եկել հայտարարությամբ, թե Սամվել Ալեքսանյանը սպառնում է իրեն:
KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ