27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հղիներին չի կարելի մեքենայի ղեկին նստել․ գիտնականներն ապացուցել են

Գերմանիայի Մաքս Պլանկի համալսարանի գիտնականները ուսումնասիրություններ են կատարել, որոնց արդյունքում պարզվել է, որ հղի կանայք ավելի վատ են կողմնորոշվում տարածության մեջ։ Իսկ դա նշանակում է, որ նրանք դժվարանում են մեքենան ղեկավարելիս, հայտնում է The Daily Mail-ը։

Գիտնականներն ուսումնասիրել են 30 հղի կնոջ եւ 30 ոչ հղի կնոջ։ Կանայք, ղեկին նստած, մի քանի հնարք են կիրառել, իսկ ուսումասիրողները հետեւել են նրանց ռեակցիաների արագությանը։

Արդյունքում պարզվել է, որ ապագա մայրիկները չեն կարողացել կատարել առաջադրանքն ու ի վիճակի չեն եղել կողմնորոշվել, արագ արձագանքել։ Ընդ որում, որքան մեծ է հղիությունը, այնքան ավելի վատ է կինը կողմնորոշվում ղեկին։

Խնդիրը, գիտնականների կարծիքով, էստրոգեն հորմոնն է, որը հղիների մոտ ավելի շատ է արտադրվում։ Գիտնականները խորուրդ են տվել հղի կանանց խուսափել ղեկին նստելուց՝ տարբեր պատահարներից խոսւափելու համար։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ