29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Կքննարկվի Հայաստան-Ռուսաստան այլընտրանքային ճանապարհի հարցը»

Վրաստանում  կայանալիք տնտեսական համաժողովի ընթացքում կքննարկվի Հայաստանից Ռուսաստան այլընտրանքային ճանապարհի հարցը։ Այսօր այս մասին  լրագրողերի հետ հանդիպման ընթացքում Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վոլինկինը նշեց, որ Վերին Լարսի ճանապարհը, հատկապես կլիմայի փոփոխության հետեւանքով, պարբերաբար փակվում է, հետեւաբար, բնական է, որ պետք է այլընտրանքային ճանապարհներ փնտրել։ «Հարավային Օսեթիայի ճանապարհի բացումը քաղաքական հարց է, որը պետք է քննարկել։

Վերջին 8 տարիներին Վրաստանի եւ Ռուսաստանի քաղաքական հարաբերությունները սառեցված են,  ես կարծում եմ, որ հարցին պետք է մոտենալ ոչ թե քաղաքական տեսանկյունից, այլ տնտեսական շահավետության»,-ասաց դեսպանը՝ հավելելով, որ հարցը պետք է քննարկվի Հայաստանի, Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ։

Հայաստանում Ռուսաստանի առեւտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն իր հերթին նշեց՝  առայժմ Իրանից դեպի Ռուսաստան մեծ առեւտրաշրջանառություն չկա։ «Նոր ճանապարհների շինարարության մեջ կարելի է  ներդրումներ կատարել, եթե դրանք տնտեսապես հիմնավորված լինեն։ Հիմա մենք փորձում ենք կապեր հաստատել  եւ ավելացնել այդ առեւտրաշրջանառությունը։ Ճանապարհ կառուցելը դժվար չէ, 3-5 տարում կարելի է այդ ճանապարհը կառուցել, սակայն դա պետք է տնտեսապես հիմնավորված լինի»,-ասաց Ա. Բաբկոն։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ