Պայթյուն Անթալիայում. կան վիրավորներ /ֆոտո/
Այսօր վաղ առավոտյան պայթյուն է որոտացել Թուրքիայի Անթալիա ծովափնյա քաղաքի Առևտրի և արդյունաբերության պալատի շենքի դիմացի ավտոկայանտեղիում:
Ըստ թուրքական «Ajanshaber.com» լրատվական կայքի` պայթյունի պատճառները դեռևս հայտնի չեն: Պայթյունի հետևանքով կան վիրավորներ, որոնց օգնություն ցույց տալու նպատակով բազմաթիվ շտապ օգնության մեքենաներ են ժամանել դեպքի վայր:
Ականատեսների վկայությամբ՝ պայթյունի տարածքը փակված է ոստիկանների կողմից, շենքում գտնվողները տարհանվել են, բայց շարունակվում է շտապ օգնության մեքենաների հոսքը դեպքի վայր, ինչը վկայում է բազմաթիվ վիրավորների մասին:
Իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Անթալիայի քաղաքապետ մենդերես Թուրելը` ասելով, որ դեռևս վաղ է խոսել ահաբեկչության մասին: Վերջինը հաղորդել է նաև, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում: