Էպոսագետի տեսակցության արգելքը վերացվեց
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը ԱԻՄ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի մեջ մեղադրվող էպոստագետ Վարդան Սեդրակայանի, Խաչատուր Պողոսյանի եւ Սամվել Հարությանի դատաքննության հերթական նիստը նշանակեց հունիսի 1-ին:
Դատաքննությունը սկսելուց հետո դատարանը պետք է լսեր վկաներին: Բացի ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի զոքանչից` այլ վկաներ չէին եկել: Ավելի շուտ սպասել էին, ու հետո հեռացել: Մեղադորղ դատախազ Արամ Ամիրզադյանը դատարանին միջնորդեց բացի Պարույր Հայրիկյանի հարազատներից, մյուս վկաներին բերման ենթարկել: Հայրիկյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը հավաստաիցրեց, որ իր վստահորդի կնոջ եւ որդու ներկայությունը կապահովի:
Ի դեպ, դատարանը վերացրեց Վարդան Սեդրակյանի կնոջ` Ռուզաննա Թովմասյանի եւ 3 երեխաների տեսակցության արգելքը: Մտերիմները կարող են այսուհետ ետսակցել էպոսագետին: