07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ պիտի վերընտրվի Սերժ Սարգսյանը. Շարմազանով /վիդեո/

Հայաստանի “Հանրապետական” կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի վարկանիշն այնքան բարձր է, որ նա կվերընտրվի ՀՀ նախագահ: Այս մասին, այսօր` հոկտեմբերի 9-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանելով այն հարցին, թե եթե ԲՀԿ-ն չսատարի Սերժ Սարգսյանին, միայն ՕԵԿ-ի աջակցությամբ նախագահական ընտրություններում կարո՞ղ է գործող նախագահը հաղթել, թե՝ ոչ:

Աժ փոխնախագահը նկատեց, որ պայքարը  հիմնականում  գնալու է երկրորդ տեղի համար, որովհետեւ առաջին ֆավորիտը Սերժ Սարգսյանն է: Իսկ ինչու պիտի ընտրեն Սարգսյանին.  “Սերժ Սարգսյանը կարողացել է երկիրը քաղաքական եւ բարոյական ճգնաժամից հանել, դա մեծապես նախագահ Սարգսյանի հանդուրժողականության արդյունք է:

Այն, որ Հայաստանը ժողովրդավարության զարգացման առումով հաջողություններ է ունեցել, միայն կույրը չի կարող տեսնել, չնայած խնդիրներ  դեռ կան: ՀՀ-ն չնայած բազմաթիվ խնդիրների՝ ճգնաժամից հետո գնում է վերելքի ճանապարհով, ինչը, իհարկե, բավարար չէ, սակայն Հայաստանը գնում է ճիշտ ճանապարհով: Սերժ Սարգսյանը երբեք չի ստում, քաղաքական շոուների ճանապարհով չի գնում: Իսկ ժողովուրդը ընտրում է նախագահ, որին վստահում է: Երբ գնում ես ընտրության, ամենակարեւոր հարցերը ազգային հարցերն են: Այստեղ էլ գործող նախագահը մրցակցությունից դուրս է”,-ասաց ԱԺ փոխնախագահը:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ