Հազար Էջից բաղկացած “Բարև Երևան”-ի նյութերը առանձնապես հիմնավոր չեն. Արմեն Սմբատյան
ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ`գնահատական տվեց “Բարև Երևան” դաշինքի և ԿԸՀ-ի միջև ստեղծված անհամաձայնությանը:
Մասնավորապես նա անդրադարձավ “Բարև Երևան” դաշինքի բողոք-դիմումին, որը այսօր մերժվեց վերաքննիչ վարչական դատարանի կողմից: Արմեն Սմբատյանի համար դատարանի որոշումը սպասելի էր:
“Ընտրությունները ամփոփվում են այն պարագայում, երբ եթե անգամ եղել են ընտրախախտումներ դրանք ինչ ազդեցություն են ունեցել ընտրության և քվեարկության վրա: Այդ հարցի ճշտումից հետո են ընտրական հանձնաժողովները իրականացնում ընտրական արդյունքների ամփոփում: Եթե եղել են խախտումներ և դրանց վերաբերյալ կան դատախազություն և ոստիկանություն դիմումներ , համապատասխան նյութեր և քրեական գործեր և այլն: Ուրեմն դա արդեն այլ մարմինների գործն է, բոլորովին այլ ընթացակարգ է”,-փաստեց Արմեն Սմբատյանը:
Արմեն Սմբատյանի դիտարկմամբ “Բարև Երևան”-ի 1 000 էջից կազմված նյութերը առանձնապես հիմնավոր չեն:
Արմեն Սմբատյանի դիտարկումները` Henaran.am –ի տեսանյութում: