25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ոչ մի համաձայնություն չի լինի`առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին բանակցությունների. Ուորլիք

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն Ադրբեջանում հանդիպել է լրագրողներին, որի ընթացքում խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին:

Նա հայտարարել է, որ ոչ մի համաձայնություն չի լինի` «Առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին բանակցությունների»,  գրում է Trend գործակալությունը։

Ուորլիքը նշել է, որ ստատուս-քվոն կայուն չէ, եւ անհրաժեշտ է աշխատել ավելի արդյունավետ` խաղաղ ճանապարհով խնդիրը լուծելու համար:

«Երկու երկրների երեխաներն էլ պետք է խաղաղ ապրեն, իսկ դրան կարելի է հասնել բանակցությունների միջոցով»,- ասել է նա:

Ուորլիքը նշել է, որ առայժմ տեղեկություններ չկան Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման մասին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ