25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Օմբուդսմենը վիճարկում է ԲՈՒՀ -երի ընդունելության քննությունների միասնական համակարգի սահմանադրականությունը

Գրեթե չորս տարի է, ինչ ՀՀ կառավարության որոշմամբ ընդունելության քննությունները կազմակերպվում եւ անցկացվում են բացառապես “Գնահատման եւ թեստավորման կենտրոն” պետական ոչ առեւտրային կազմակերպության կողմից:

ԲՈՒՀ-երի ինքնավարության սահմանափակման հարցով 2013 թվականին Մարդու իրավունքների պաշտպանին էին դիմել մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ խնդրելով ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության գործընթացը սահմանող ՀՀ կառավարության 2012 թվականի որոշման Սահմանադրության համապատասխանության հարցը:

ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորվում է ԲՈՒՀ-երի ինքնավարության սկզբունքները: Համաձայն “Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին” ՀՀ օրենքի՝ ըստ կրթական ծրագրերի դիմորդների ընդունելության եւ ուսումնական գործընթացի կազմակերպումը հանդիսանում է բարձրագույն ուսումնական հաստատության իրավասությունը: Այսինքն՝ ԲՈՒՀ-երն են կազմակերպում ընդունելության քննություները:

Բացի այդ, ԲՈՒՀ-երի ինքնավարության սկզբունքը հանդիսանում է Բոլոնիայի գործընթացի եւ կրթության բնագավառի միջազգային իրավական սկզբունքներից մեկը, որն ամրագրված է մի շարք միջազգային փաստաթղթերում, այդ թվում նաեւ` Բերգենի հռչակագրում: Կառավարության տվյալ որոշման սահմանադրականությունը պարզելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան։

Ուսումնասիրելով խնդիրը՝ Մարդու իրավունքների պաշտպանը գտնում է, որ միասնական քննական համակարգի ներդրումն ունի որոշակի առավելություններ, սակայն միեւնույն ժամանակ Կառավարության որոշմամբ սահմանված այդ համակարգի կարգավորումները չեն կարող անհամապատասխանության մեջ գտնվել առավել բարձր իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթերի հետ:

 

Պաշտպանի աշխատակազմ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ