07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայրիկյանը Օսկանյանի ձերբակալությունը ահազանգ կհամարի

՛՛Վարդան Օսկանյանին առանձնապես ոչինչ չի եղել, նա պարզապես հավասարվել է մյուս 3 միլիոն քաղաքացիներին, ովքեր չունեն անձեռնմխելիություն: Այս առումով իրավիճակը ողբերգականացնել պետք չէ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:  Սակայն եթե Օսկանյանին կալանավորեն, ապա Հայրիկյանը դա կընդունի որպես ահազանգ և պարզ կլինի, որ ԲՀԿ-ական պատգամավորի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում:

Ինչ վերաբերում է նախկին արտգործ նախարարի՝ նախագահական ընտրություններում սեփական թեկնածությունն առաջադրելուն, ապա Հայրիկյանն ասաց. ‘Օսկանյանը նոր է քաղաքական դաշտում, մինչ այդ եղել է պետական պաշտոնյա և դեռևս իր ներդրումը չի ունեցել մեր երկրի ներքաղաքական կյանքի զարգացման գործում՛՛: Նրա կարծիքով՝ դա չէր կարող պատճառ հանդիսանալ՝ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում սկսելու համար, պարզապես սրանով զրոյացվեց նրա նախագահ դառնալու ցանկությունը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ