ՀՀԿ-ի կողմից խաղ չէր. Գագիկ Ջհանգիրյանը՝ ՛՛Մարտի 1՛՛-ի հանձնաժողովի ձախողման շուրջ
Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը քիչ առաջ խորհրդարանում անդարադարձավ Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիորղ հանձնաժողովի ստեղծման նախագծի մերժմանը: Ըստ Ջհանգիրյանի, քաղաքական մեծամասնության հետ ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որ նրանք նախագծին կողմ են քվեարկելու:
Նախկին զինդատախազը ասաց, որ ՀՀԿ-ն դեմ էր հանձնաժողովի նիստերին պաշտոնատար անձանց հրավիրելուն: Սրան էլ համաձայն չէր ՀԱԿ-ը: : “Մենք չգնացինք վերջին զիջմանը եւ պահանջեցինք դնել քվեարկության եւ ահա արդյունքը, օրենքի նախագիծը մերժվեց “,-ասաց պատգամավորը:
Նրա խոսքով, դատախազներին չհրավիրելու ՀՀԿ-ի պահանջը կատարել են, բայց մնացած բոլոր պաշտոնյանների` նախաքննության, հետաքննության մարմինների, ոստիկանության աշխատակիցներին չհրավիրելը չի ընդունվել: Ջհանգիրյանը ափսոսանքով նշեց, որ եթե ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը մնար պաշտոնում, ապա կկանչվեր հանձնաժողով: “Հիմա նա որպես քաղաքացի է հանդես գալիս եւ իր իրավունքն է խոսել թե ոչ”,-ասաց Ջհանգիրյանը:
“Ես հիմա չեմ կարող ասել, թե մենք ինչպես ենք վարվելու, բայց ՀԱԿ-ը վճռական է տրամադրված այս հարցում: Իսկ թե ինչը ստիպեց ՀՀԿ-ին դեմ քվեարկել, ես գուշակությամբ չեմ զբաղվում”,- ասաց նա:
Պատասխանելով հարցերին` Ջհանգիրյանը չհամաձայնվեց այն տեսակետին, որ սա ՀՀԿ-ի կողմից ի սկզբանե մշակված խաղ էր: Նրա համոզմամբ, հանձնաժողովում էլ կարող էին որոշակի խնդիրներ ստեղծել օրենքի նախագծին դրական եզրակացության չարժանացնելու համար: Ի դեպ, միակ լավ բանը, որ առանձնացրեց նախկին զինդատախազը, հանձնաժողովի ստեղծմանը ԱԺ նախագահի ձեռնպահ քվեարկելն էր: