Մահվան վիճակագրությունը հայկական բանակում
Բանակում տեղի ունեցող ոչ մարտական համարվող կորուստների թիվը` միջազգային մակարդակով արված վերլուծությունների համաձայն՝ տարեկան հասնում է մինչև 5000 ից 5500 զինվորի: Եթե գումար ենք նաև էմոցիոնալ հողի վրա տեղի ունեցած ինքնասպանությունները այս թիվը տարեկան հասնում է մինչև 8-ից 10 հազար դեպքի: Զինված ուժերում կատարվող սպանությունները ու ինքնասպանությունները նախ և առաջ տարբեր բնավորությունների տեր մարդկանց անմիջական բախման հետևանք է:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 90-ական թվականներից հետո /Արցախում պատերազմական գործողություններից հետո/ հայկական զինուժում զինվորների մահվան դեպքով կորուստների թիվը հասել է 180-ից մինչև 200-զինվորի: Դրանք եղել են տարբեր բնույթի մահվան դեպքեր`պաշտպանություն, հակառակորդի կրակոց, սպանություն և այլն:
2 000 թվականից հետո այդ թիվը նվազել է՝ հասնելով տարեկան 70-ից 80 դեպքի:
2003-2004-ից այդ թիվը հասել է մինչև 40-ի: