Վարչապետը ԱԺ-ին ներկայացնում է կառավարության ծրագիրը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս պահին Ազգային ժողովում պատգամավորների քննարկմանն է ներկայացնում կառավարության նոր ծրագիրը, որը մշակվել է ՀՀ նախագահի, ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի նախընտրական ծրագրերի հիմնական դրույթների հիման վրա:
“Ժամանակակից աշխարհի ամենաբնորոշ գնահատականն անկայունությունն է, սակայն դա չի նշանակում, թե շեղվելու ենք մեր նպատակներից: Մեր քաղաքական թիմի ընդդիմախոսները, այդ թվում ոչ մեծ անցյալում գործընկերները, պիտակավորումներ են տալիս մեր գործունեությանը: Քննադատությունը երբեմն եղել է արդարացի, երբեմն պոպուլիզմով լի, սակայն ընդունեք, որ մենք եղել ենք բաց ու չենք խուսափել հրապարակային խոսել մեր բացթողումների մասին”,-խորհրդարանում նշեց Տիգրան Սարգսյանը:
Ներկայացնելով կառավարության իրականացրած քայլերը տարբեր ոլորտներում, մասնավորապես կառավարության ղեկավարն ասաց, որ կանգնել է գյուղացու կողքին եւ հետեւողականորեն օժանդակել նրան՝ շուկայականից ցածր գներով տրամադրելով սերմացու, վառելիք: