13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Արգամիչը նկատողություն կանի … Ծառուկյանը ժամանեց Ազգային ժողով /վիդեո/

Այսօր` մայիսի 20-ին մեկնարկած Ազգային ժողովի հերթական քառօրյային մասնակցում է մշտապես բացակայող ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Լրագրողները փակել էին ԲՀԿ խմբակցությունից ԱԺ նիստերի դահլիճ տանող ճանապարհը` Ծառուկյանին հարցեր տալու համար:

Ծառուկյանը դուրս եկավ իր խմբակցության պատգամավորական “սվիտայով”: Ողջագուրվեց “հանրապետական” Սամվել Ալեքսանյանի հետ, որն այդ պահին մտնում էր նիստերի դահլիճ:

“Հարգելի լրագրողներ, ես ամեն ինչ ասել եմ, նիստից ուշանում ենք, թողեք գնամ: Արգամիչը նկատողություն կանի”,-ասաց Ծառուկյանը` ավելացնելով, որ ինքը հարցազրույց է տվել եւ ամեն ինչ ասել է: Այնուամենայնիվ, Ծառուկյանն ասաց, որ կես ժամից կհանիդիպի լրագրողներին:

Հիշեցնենք, նրա վերջին հայտարարությանը, երբ ԲՀԿ առաջնորդը հայտարարեց, թե ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող լինել, հետեւեց նրա խոսնակի պարզաբանումը, թե Ծառուկյանը նորից կխոսի այս թեմայով եւ կպատասխանի բոլոր հարցերին:

Հիշեցնենք, նախորդ քառօրյային ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բարձրացրեց պատգամավորների բացակայության հարցը` խոստանալով միջոցներ կիրառել դրա դեմ: 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ