28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հրանտը դեռ կմնա հիվանդանոցում, Հռիփսիմեին այսօր կհուղարկավորեն

Երեւան-Սեւան ավտոճանապարհին հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով վիրավորված 20-ամյա Հրանտ Գասպարյանի վիճակը բավարար է գնահատվում:

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից Henaran.am-ը տեղեկացավ, որ  20-ամյա երիտասարդը գլխուղեղի շրջանում ստացած վնասվածքների պատճառով դեռ գիտակցության հետ խնդիրներ ունի:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզում հոկտեմբերի 18-ի առավոտյան ժամը 08.30-ի սահմանում խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. Երեւան-Սեւան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում բախվել են «Օպել» մակնիշի եւ Mercedes Benz Sprinter մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով մահացել էր Վարսեր գյուղի 18-ամյա բնակչուհի Հռիփսիմե Գասպարյանը:

Նշենք,որ այսօր կայանալու է 18 ամյա Հռիփսիմե Գասպարյանի հուղարկավորությունը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ