Հայաստանի մի շարք մարզերում այսօրվանից անջատվել է անալոգային հեռարձակումը
Հայաստանի մի շարք մարզերում այսօրվանից անջատվել է անալոգային հեռարձակումը: Այս մասին այսօր` հոկտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը:
Առաքելյանը նշել է, որ Հայաստանի Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի եւ Գեղարքունիքի մարզերում այսօրվանից անջատվել է անալոգային հեռարձակումը եւ մեկնարկ է տրվել թվային հեռուստահեռարձակմանը:
Արթուր Առաքելյանը նշել է, որ թվային հեռուստահեռարձակման առաջնային նպատակներից է եղել սոցիալական բաղադրիչը եւ այդ նպատակով շուրջ 110. 600 թվային ընդունիչ սարք անվճար տրամադրվել է անապահով ընտանիքների:
«Ի սկբզանե 48 հազար սարք է ձեռք բերվել, սակայն, սոցիալական բաղադրիչով տրամարդրվող 66 հազար սարք ձեռք բերելու անհրաժեշտություն է կրկին եղել: Շուկայում սարքերի գները տարբերվում են` սկսած 5 հազար դրամից մինչեւ 200 հազար դրամը: Լավ որակի սարքն արժե 7500-12.000 դրամ»,-տեղեկացրել է փոխնախարարը: