Հանդիպում պաշտպանության նախարարությունում
Մայիսի 17-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան, պարոն Կոնստանտին Օբոլենսկիին` ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:
Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ՀՀ-ում հավատարմագրված Շվեյցարիայի Համադաշնության ռազմական կցորդ, փոխգնդապետ Սիմոն Օիգստերը:
Հանդիպման ընթացքում Ս.Օհանյանը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ պաշտպանության բնագավառում իրականացվող համագործակցությունը, մասնավորապես` Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի (DCAF) եւ Շվեյցարիայի Համադաշնության կողմից կազմակերպվող “Միջազգային հարաբերություններում կարողությունների ուժեղացում” (“CABIR”) ծրագրի շրջանակներում:
Դեսպան Օբոլենսկին եւս կարեւորել է հայ-շվեյցարական համագործակցությունը, հաստատելով շվեյցարական կողմի պատրաստակամությունը ապահովելու ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփուխումների գործընթացում Շվեյցարիայի Համադաշնության աջակցության շարունակականությունը:
Նա հավաստիացրել է, որ այսուհետ եւս կշարունակի մնալ Հայաստանի ու հայ ժողովրդի բարեկամը: