09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Գրիգորի Այվազյանը Ալիեւի մրցակից

Ադրբեջանի նախագահական ընտրություններում ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը կառաջադրի իր թեկնածությունը: Այս մասին նա ասաց լրագրողների հետ հանդիպմանը` նշելով, որ իր թեկնածությունը առաջադրել են ադրբեջանահայերը:

Ըստ Այվազյանի, Ադրբեջանի բոլոր ընտրություններն անվավեր են, քանի որ Ադրբեջանի հայ համայնքը զրկված է եղել  մասնակցելու դրանց:

“Իսկ այս ընտրությունները պատմական  հնարավորություն են ընձեռում Ադրբեջանում իրական մրցակցային ընտրություն կազմակերպել: Եթե մենք անվտանգության երաշխիք ստանանք, կմեկնենք Բաքու, եթե պաշտոնապես մեզ գրանցեն եւ հնարավորություն տան հավասար քարոզարշավ անենք, կհաղթեք եւ մինչեւ 60% ձայն կստանանք,  իսկ եթե մերժեն, ապա Ադրբեջանը եւս մեկ անգամ կհաստատի իր ֆաշիստական բնույթը”,-ասաց ապագա թեկնածուն:

Այվազյանը անգամ չի կասկածում, որ Ադրբեջանի հաջորդ նախագահը հայ է լինելու, իսկ ամենահիմնական մրցակից համարում է Իլհամ Ալիեւին: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ