02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՊԵԿ նախագահի նկատմամբ էթիկայի հանձնաժողովի որոշումը կորե՞լ է

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցված վարույթի որոշման մասին “Թրանսփարենսի Ինթերնեշնըլ” հակակոռուպցիոն կենտրոնը տեղյակ չէ: 

Հիշեցնենք, որ ՊԵԿ-ի նախագահի նկատմամբ վարույթ էր հարուցել կենտրոնի դիմումի հիմքով: Կենտրոնը, ըստ մամուլի հրապարակումների, էթիկայի հանձնաժողովին տեղեկացրել էր, որ Գագիկ Խաչատրյանին են պատկանում հաշվիչ դրամարկղային կտրոնների թուղթ մատակարարող “Ալեքսերվ” ընկերությունը, նրա անվան հետ են կապվում նաեւ սննդամթերքի ներկրմամբ զբաղվող “Ապեյրոն”, “Մեգաֆուդ” ընկերությունները, “Գալաքսի” սուպերմարկետը եւ նույն անունով հացի գործարանը, “Մեգամոթորս” ընկերությունը, “Մեգա սպորտ” խանութների ցանցը, “Խրոնոգրաֆ” թանկարժեք ժամացույցների խանութ սրահը, ֆիքսված հեռախոսակապ, ինտերնետ, արբանյակային հեռարձակում ապահովող “Յուքոմ” ընկերությունը, Ամասիայի կաթի գործարանը, “Ալյանս” մաքսային տերմինալը:

“Թրանսփարենսի Ինթերնեշնըլ”- ից  Henaran.am-ին ասացին, որ իրենք գիտեն, որ կա որոշում, բայց բովանդակությանը ծանոթ չեն: “Ուղարկել են մեզ, երեւի փոստի խնդիր է, չենք ստացել”,-ասացին կենտրոնից:

ՊԵԿ լրատվական վարչությունից էլ խորհուրդ տվեցին Էթիկայի հանձնաժողովից ճշտել: Մեր դիտարկմանը, թե նրանք իրավասու չեն հայտնելու, քանի որ կողմերից մեկը պիտի տեղեկացնի, պատասխանեցին. “Այդ դեպքում խնդրում ենք հարցը ձեւակերպել գրավոր եւ ուղարկել էլփոստով: Կփորձենք ընթացք տալ”:

Ի դեպ, նշենք, որ “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի համաձայն, տեղեկտավություն ստանալու դիմումներին պատասխան է տրվում 5 օրվա ընթացքում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ