21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Վարչական դատարանը մերժեց Գյումրու ավագանու թեկնածուների հայցը

Վարչական դատարանը մերժել է  Գյումրու ավագանու 4 թեկնածուների հայցը («Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցություններից), որոնք վիճարկում էին Գյումրու ՏԻՄ ընտրություններից հետո մանդատների բաշխման վերաբերյալ թիվ 34 ԸԸՀ-ի կայացրած որոշումը։

Ըստ այդմ՝ «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցություններից մեկական մանդատ բոնուսային մեխանիզմի կիրառման արդյունքում փոխանցվել է «Բալասանյան» դաշինքին, որը 17 մանդատով մեծամասնություն է կազմել  ավագանիում:

Հայցվորների համար անհասկանալի է, թե ինչու է հենց ԲՀԿ-ից ու ՀՎԿ-ից վերցվել մեկական մանդատ ու տրվել Բալասանյան դաշինքին։

Կուսակցությունների ու ավագանու թեկնածուների համար դատարանի որոշումն անընդունելի էր, քանի որ, ըստ նրանց, այդ քվեները պարզապես գողացել են քաղաքական ուժերից։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ