26 Ապրիլի, Saturday, 2025
KFC

«Պետք չէ 1-2 րոպե քաղաքական հաճույքի համար նստել ու ինչ ասես խոսել»

«Ես ամեն անգամ հետաքրքիր ձևով զարմանում եմ, սա մի նախագիծ է, որին կողմ են արտահայտվել ու ստորագրել Աժ 5 խմբակցություններ, սա այն նախագիծն է, որ բոլոր քաղաքական ուժերը երբ 4+4+4 ձևաչափով սկսեցին քննարկել,ասում էին՝ բոլոր հարցերը կեղծ են, եթե չկա մեկ հարց ընտրացուցակների հրապարակումը: Այսօր,մենք առաջարկում ենք ընտրացուցակները հրապարակել, դարձնել փաստ, որը կարող է ընդդիմությունն օգտագործել իր վերահսկողական գործառույթների համար»,-այսօր Ազգային ժողովում Ընտրական օրենսգրիք վերաբերյալ ամփոփիչ ելույթում ասաց հարակից զեկուցող, Պետա-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:  Նա նշեց՝ այս հարցի հետ կապված ոչ մի ընդդիմադիր ոչինչ չասաց: «Նորից անցանք ՏԻՄ ընտրություններին: Ես կարծում եմ՝ Վանաձոր-Գյումրի ավտոմայրուղի ճանապարհից պետք է դուրս գալ ու անցնել առաջ, հիմա պետք է տեսնենք, թե ինչ մեխանիզմներ կարող են դնել»,-ասաց Հովհաննես Սահակյանը:

Նա շնորհակալություն հայտնեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին ու Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին տարված աշխատանքի համար:

«Հիմա պետք չէ 1-2 րոպե քաղաքական հաճույքի համար նստել ու այստեղից ինչ ասես խոսել»,-հորդորեց նա:

Նախագծի հետ կապված խնդրահարույց դրույթները վերանայելու համար պատգամավորը հրավիրեց խմբակցությունների ղեկավարներին ու Դավիթ Հարությունյանին իր աշխատասենյակում 20 րոպե նստել ու քննարկել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ