16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Հայերին ոչ ոք չի ստիպում արտագաղթել Ռուսաստան. ՌԴ դեսպան

Հայերը Ռուսաստան են գնում, քանի որ նրանք ինչ-որ օբյեկտիվ պատճառներ ունեն, դա կապ չունի Դաշնային Միգրացիոն ծառայության հետ: Այսօր` հոկտեմբերի 9-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում ՌԴ Արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:

Այն հարցին, թե ինչու Ռուսաստանը չի փակում  “Հայրենակիցներ” պետական ծրագիրը, քանի որ այն նպաստում է ՀՀ քաղաքացիների արտագաղթին Ռուսաստան, դեսպանը պատասխանեց, որ ոչ ոք հայերին չի ստիպում արտագաղթել Ռուսաստան: “Ինչ-որ մեկը հայերին բռնությամբ Ռուսաստան չի տանում: Ծրագիրն էլ այդտեղ կապ չունի: Պատճառն այլ է”,-նշեց Վյաչեսլավ Կովալենկոն:

Դեսպանի կարծիքով` ծրագիրը փակելու դեպքում էլ արտագաղթը չի դադարի, իսկ ՌԴ միգրացիոն ծառայության ներկայացուցչությունն աշխատում է, որպեսզի սահմանփակի անօրինական միգրացիան, որպեսզի նրանք, ովքեր գնում են իրենց երկիր, լինեն պաշտպանված եւ   քիչ թե շատ նորմալ պայմաններում ապրեն:

Դեսպանը նաեւ համեմատական կարգով նշեց Գրին քարտի միջոցով ԱՄՆ մեկնած  եւ Միգրացիոն ծառայության միջոցով ՌԴ մեկնած ՀՀ քաղաքացիների թիվը` ասելով, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել վիճակագրությանը, այդ դեպքում նման աղմուկ չի լինի, քանի որ 2007-ից Գրին քարտի միջոցով ԱՄՆ մեկնածների թիվը 5 հազար է այն դեպքում, երբ Միգրացիոն ծրագրի միջոցով ՌԴ մեկնած քաղաքացիների թիվը 5 հազար մարդ է` ընտանիքներով:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ