18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Պեդրո՛, քեզ կարգին պահիր հորանցդ տունը չի» /վիդեո/

«Հանուն օրենքի» հասարակական շարժումն այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) Երևանյան գրասենյակի առջև կազմակերպեց բողոքի ցույց:

Բողոք  ի ինքնատիպ ակցիայի առիթը՝  հոկտեմբերի 14-ին ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի՝ հայկական պատվիրակության անդամների հանդեպ անհարգալից վերաբերմունքն էր հանդիսացել:

Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ազատ քննարկման ժամանակ Պեդրո Ագրամունտը անջատել է Նաիրա Կարապետյանի ու Նաիրա Զոհրաբյանի խոսափողները:

«Ոտնահարվել է հայկական պատվիրակության իրավունքները և խոսքի ազատությունը: ԵԽԽՎ-ն, որպես միջազգային կառույց, որը տարիներով ուներ բարձր վարկանիշ, շատ կարճ ժամանակում  պարոն Արգամունտի ոչ օբյեկտիվ և կողմնակալ գործելաոճի շնորհիվ վերածվեց Իլհամ Ալիևի պատվեր կատարող կառույցի: Մենք հիշում ենք նախորդ տարվա հունվարին խավիարային դիվանագիտության արդյունքում ծնված երկու հակահայկական զեկույցները, որոնք լսվում էին ԵԽԽՎ-ում: Պարոն Ագրամունտը գործում է ոչ միայն ընդդեմ Հայաստանի հանրապետության , այլեւ նաև այն  բարձրագույն արժեքների, որոնց համար հարյուրամյակներով պայքարել է Եվրոպան»,-հայտարարեց «Հանուն օրենքի» շարժման համակարգող Արման Ղուկասյանը:

Արման Ղուկասյանը ընդգծեց, որ «Հանուն օրենքի» ՀԿ-ն դատապարտում է Պեդրո Ագրամունտի վարքագիծը և պահանջում նրա անհապաղ հրաժարականը:

«Հանուն օրենքի» -արժման համակարգող Ծովինար Կոստանյանը նշեց, որ հնարավոր չէ հանդուրժել այս վերաբերմունքը. «Մենք այլևս այն հայերը չենք, որոնց 100 տարի առաջ Դեր Զորի անապատով քշում էին: Մենք ունենք մեր դիրքորոշումև մինչև վերջ այն պաշտպանելու ենք:

ԲՀԿ երիտասարդական միության ներկայացուցիչ  Հրաչ Բասմաջյանն էլ  դիմելով Պեդրո Ագրամունտին ասավ. «Պեդրո քեզ կարգին պահիր հորանցդ տունը չի»:

Ցուցարարները նշյալ պահանջներն ամփոփող նամակ, ինչպես նաեւ՝ Ալիեւի պատկերով «դոլարներ» հանձնեցին ԵԽԽՎ հայաստանյան գրասենյակի ներկայացուցչին, ով վստահեցրեց, որ նամակը կփոխանցի եւ հրաժարվեց գնահատականներ տալուց:
Մանրամասները՝ տեսանյութում:

img_0131

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ