31 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

«Տարածքներ հանձնելու մասին խոսք չկա» /վիդեո/

«Երևանում կայացած ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նիստը ցույց տվեց՝ այդ կառույցի ներսում լուրջ խնդիրներ կան եւ, հավանաբար, դրանով էր պայմանավորված ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը հետաձգելու որոշումը»,-այսօր «Հենարան» ակումբում  լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Վերջինս շեշտեվց՝ կան ներքին տարաձայնություններ՝ տարբեր տարածաշրջաններում գտնվող երկրների միջեւ, որոնց նպատակներն ու խնդիրները տարբեր են՝ հավելելով, որ, ամենայն հավանականությամբ, ՀԱՊԿ նախագահությունը Բելառուսի ստանձնելուց հետո այդ տարաձայնություններն ավելի կընդգծվեն:

Քաղաքագետի խոսքով՝ ՀԱՊԿ վերջին հայտարարությունը այնպիսի գնահատականներ էր պարունակում, որոնք եղել են մինչեւ ապրիլյան պատերազմը, սակայն ապրիլից հետո իրավիճակ է փոխվել: Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ Հայաստանը կոշտացրել է իր դիրքորոշումը Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ. «Համենայնդեպս,  տարածքներ հանձնելու մասին խոսք չկա, հստակ պայմաններ կան Ադրբեջանի առջեւ դրված, որոնք կատարելու դեպքում է միայն հնարավոր վերսկսել բանակցությունները»,-ասաց նա:

Բանախոսն անդրադարձավ նաեւ Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը՝ նշելով, որ Ֆրանսիան այդ կերպ փորձում է թուլացնել Թուրքիայի դիրքերը Արեւելքում եւ Հարավային Կովկասում. «Պաշտոնական Փարիզը հասկանում է, որ Ցեղասպանությունն այն գործոնն է, որը թույլ է տալիս սահմանափակել Թուրքիային եւ արգելքներ դնել նրա՝ ԵՄ անդամակցության հարցում»,-ասաց քաղաքագետը:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ