15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Որ մարզերում ձյուն կտեղա. Գ. Սուրենյանը հրավիրում է վարորդների ուշադրությունը (վիդեո)

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի խոսքով` հոկտեմբերին տեղումների քանակը նորմայից պակաս էին, և երկրի ողջ տարածքում դիտվել է բարձր ջերմաստիճան, առանձին օրերին նույնիսկ անոմալ ջերմություն: Այս մասին նա խոսեց այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ: Ջերմաստիճանը նույնիսկ 30-ի է հասել: «Մենք ներկա պահին ունենք տեղումների մեծ դիֆիցիտ: Սա որոշ առումով բացասական է, քանի որ կա աշնանացան, և աշնանանցանի համար հողում հարկավոր են ջրային պաշարներ»,-նշեց Սուրենյանը:

Ներկայացնելով առաջիկայում սպասվող եղանակը նա հայտնեց, որ ամառային տաք եղանակից հետո միանգամից ջերմաստիճանի նվազում է լինելու: Արևմտյան Սիբիրից Հայաստանի տարածք է շարջվում արկտիկական ճակատ, որը այստեղ կհասնի հոկտեմբերի 17-ին: Այսօր առատ տեղումներ կլինեն Սյունիքում, Վայոց ձորում և Արցախում ողջ օրվա ընթացքում, վաղը երկրի ողջ տարածքում առանց տեղումների եղանակ կլինի, իսկ արդեն հոկտեմբերի 17-ին ներթափանցող ճակատը կգործի մինչև հոկտեմբերի 19-ը: Բայց տարբեր մարզերում այս արկտիկական ճակատի ազդեցությունը տարբեր է լինելու: Սուրենյանի տեղեկացմամբ`ձյան տեսքով տեղումներ են սպասվում Լոռիում, Տավուշի նախալեռնային գոտիներում,  Սյունիքի նախալեռնային հատվածներում և Արցախում:

Օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 8-10 աստիճանով: Հոկտեմբերի 20-ից հետո արդեն կարելի է ջերմաստիճանի բարձրացում ակնկալել:

Սուրենյանը նաև կոչ արեց վարորդներին ամառային անվադողերը փոխել ձմեռայինով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ