Թուրքիան կարող է դրական դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում․ Լավրով
Թուրքիան կարող է դրական դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։ Նման հայտարարություն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է ТАСС գործակալությունը։
«Այն, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ` ապահովելով Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակումը եւ տարածաշրջանում բնականոն տնտեսական համագործակցությունը»,- ասել է նա լրագրողներին։
Լավրովը նշել է, որ եթե հանկարծ Հայաստանը և Թուրքիան վերադառնան իրենց պայմանավորվածությունների կատարմանը` այն չկապելով ԼՂ հակամարտության հետ, ապա իրենք միայն ուրախ կլինեն։
«Սակայն մենք զգում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ առաջընթացը առանցքային կլինի, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն»,- ասել է Լավրովը: