06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Ողջ աշխարհը պետք է առերեսվի պատմության հետ»

«Ես կարծում եմ՝ Ֆրանսիան  շարքային  պետություն  չէ ո՛չ Եվրոպայի ու ո՛չ էլ աշխարհի մակարդակով: Այդ երկիրն իր ուրույն մշակույթն ու արժեքներն ունի: Եվ ես շատ ուրախ եմ ու շնորհակալ   եմ մեր ֆրանսիացի բարեկամներին, որ այդ երկրի  Սենատը հոկտեմբերի 14-ին կայացած քննարկման և քվեարկության արդյունքում ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը», –Henaran.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն՝ ընդգծելով, որ այս օրինագծի ընդունման մեջ իր դերակատարումն  է ունեցել նաև Ֆրանսիայի հայ համայնքը:
«Հայ-ֆրանսիական  բարեկամական հարաբերությունները դարավոր ամուր հիմքեր ունեն, և մենք օրինագծի ընդունման համար  պետք է շնորհակալություն հայտնենք նաև մեր ֆրանսահայ հայրենակիցներին:  Այս օրինագիծը կարող է  ազդակ լինել ողջ աշխարհի համար ու հատկապես այն երկրների, որոնք դեռևս չեն ընդունել Հայոց ցեղասպանությունը: Ողջ աշխարհը պետք է կարողանա առերեսվել պատմության հետ ու գիտակցել, որ ցեղասպանության ժխտումը  կարող է հանգեցնել նոր ոճրագործությունների», – շեշտեց պատգամավորը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ